Apple ընկերությունը ցուցադրեց iMac Pro-ն դեռևս ամռանը՝ WWDC 2017-ի ընթացքում: Սակայն այն դեռևս չի հայտնվել վաճառքում: Մոտ օրերի ընթացքում այն արդեն կլինի օնլայն վաճառքում: Ընկերությունն արդեն իսկ սկսել է ցուցադրել համակարգիչը միջոցառումների ընթացքում:
Ընկերությունը ներկայացրել է արդեն ամբողջական iMac Pro-ն՝ Final Cut Pro X Creative Summit-ի ընթացքում:
9to5mac-ը հայտնում է, որ համակարգիչն ունի տեսանյութերը խմբագրելու ներդրված համակարգ:
Ցուցադրվել են նաև համակարգչի մկնիկը և Space Gray գույնով ստեղնաշարը:
iMac Pro-ն կդառնա ընկերության ամենահզոր համակարգիչը: Այն ունի 27 դյույմանոց դիսփլեյ՝ 5120×2880 պիքսել ընդլայնմամբ: Համակարգիչը թույլ կտա ընտրել Radeon Pro Vega տեսաքարտ՝ մինչև 16 ԳԲ հիշողությամբ:
Ըստ մասնագետների՝ այս համակարգիչը կարժենա մոտավորապես 4999 դոլար: Սակայն սա՝ միայն ԱՄՆ տարածքում: Արտասահմանում այն կվաճառվի ավելի թանկ գնով:
Սիրարփի Աղաբաբյան