Ստեղծվել է Offline Lamp լուսային համակարգը, որը կաշխատի միայն այն դեպքում, երբ դրա տակ տեղադրեք սմարթֆոնը: Սա կօգնի փոքր-ինչ հանգիստ թողնել սմարթֆոնը:
Հեռախոսից կախվածությունն անվանում են նոմոֆոբիա: Սա այն դեպքն է, երբ մարդ վախենում է բաժանվել հեռախոսից անգամ մի քանի րոպեով և շատ լարված է, երբ հեռախոսը տարածքում չէ: Նման մարդիկ միշտ օնլայն են և վայրկյանական պատասխանում են հաղորդագրություններին: Նոմոֆոբիան անվանում են 21-րդ դարի հիվանդություն:
Դիզայներ Կլեմենս Շիինջերն Ավստրիայում ստեղծել է լամպ, որը նպատակ ունի օգնել ազատվել նման կախվածությունից: Արտաքին տեսքից սա սովորական լամպ է, սակայն նա ունի մեկ կարևոր առանձնահատկություն՝ այն չունի միացնելու համար նախատեսված կոճակներ:
Offline Lamp-ը միանում է, երբ լամպի ներքևի պահարանի մեջ դնեք սմարթֆոնը: Երբ հանեք այն, լամպը կանջատվի: Ըստ լամպի հեղինակի՝ սա կօգնի, որպեսզի մարդիկ մոռանան հեռախոսի մասին այն ժամանակ, երբ աշխատում են կամ գիրք են կարդում:
Սիրարփի Աղաբաբյան