Քիչ առաջ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում լարված իրավիճակ է ստեղծվել, բանը հասել է քաշքշուկների:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վաղ առավոտից առևտրի կենտրոնը բացելուն պես ՊԵԿ-ի աշխատակիցները մի քանի խմբերով փորձել են ստուգումներ իրականացնել, խանութներից մեկի մոտ վաճառողուհին թույլ չտվեց ստուգել իր տարածքը և սկսեց բարձաձայն վիճել հարկայինի աշխատակցի հետ: Աղմուկի վրա բազմաթիվ առևտրականները մոտեցան և համպատրաստից ինքնաբուխ հանրահավաք ստացվեց: Նրանք հարկայինի աշխատակիցներին դուրս հանեցին խանութի տարածքից: Այդտեղ շուրջ 50 մարդ էր հավաքվել:
Առևտրի կենտրոնի աշխատակիցներց մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ վերջին շաբաթներին հարկային աշխատակիցները անընդհատ փորձում են ստուգումներ իրականացնել և իրենք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ խնդիրների են բախվելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Առինջ մոլ»-ի առևտրականները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ շենքի մոտ: Նրանք պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել: