Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու գործով դատապարտված Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել
Advertisement 1000 x 90

Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու գործով դատապարտված Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:

Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել, քանի որ ավարտվել է նրա պատժի կրման ժամկետը: Նա կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին:

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման:

Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր էր ճանաչել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ անունն արատավորող

տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու գործով: