
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության թույլտվության 18 նյութ: Այս մասին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունների թիվն աճել է շուրջ 60 տոկոսով:
Ամուսնացող օտարերկրացիները եղել են Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ: