Samsung-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը
Advertisement 1000 x 90

Samsung-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը

Samsung սմարթֆոնների հարավկորեական արտադրող ընկերությունը 2017 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես և դրան նախորդած եռամսյակում դարձել է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը՝ տարեկան արտահայտությամբ մատակարարելով 9,5 տոկոսով ավելի շատ հեռախոսներ՝ 83,3 մլն հատ: Այդ մասին ասված է International Data Corporation (IDC) վերլուծական ֆիրմայի հետազոտության մեջ:

Սմարթֆոնների շուկայում Samsung-ի բաժինը մեկ տարի առաջվա 20,9 տոկոսից ավելացել է մինչև 22,3 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Apple ամերիկյան կորպորացիան հաշվետու երեք ամսվա ընթացքում մատակարարել է 46,7 մլն սմարթֆոն (տարեկան արտահայտությամբ աճը՝ 2,6 տոկոս), շուկայում նրա բաժինը պահպանվել է անցյալ տարվա 12,5 տոկոսի մակարդակի վրա:

«Samsung-ը վերստին սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարն է դարձել՝ մատակարարելով 83,3 մլն միավոր, ինչը 9,5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Կորեական հսկան ներկայացրել է նոր 6,3 դյույմանոց Note8 սմարթֆոնը, ինչը դրականոէ ազդել նրա գործառական ցուցանիշների վրա:

Samsung-ը հայտնում է իր արտադրանքի նշանակալի պահանջարկի մասին և, ինչպես երևում է, պաշտոնապես վերջ է դրել Note 7-ի ձախողման հետ կապված անցյալ տարվա պատմությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մատակարարումների ցուցանիշներով՝ սմարթֆոններ արտադրող ընկերությունների առաջին հնգյակում հայտնվել են միանգամից երեք չինական ընկերություններ՝ Huawei-ն, OPPO-ն և Xiaomi-ն: Huawei ընկերությունը մատակարարել է 39,1 մլն սմարթֆոն՝ ցուցանիշը տարեկան արտահայտությամբ ավելացնելով 16,1 տոկոսով (բաժինը հասել է 10,5 տոկոսի՝ 2016 թվականի երրորդ եռամսյակի 9,3 տոկոսի
դիմաց):

OPPO ընկերությունը մատակարարումները տարեկան արտահայտությամբ ավելացրել է 19 տոկոսով՝ մինչև 30,7 մլն սմարթֆոն (շուկայում նրա բաժինը հասել է 8,2 տոկոսի՝ մեկ տարի առաջվա 7,1 տոկոսի դիմաց):

Չինական Xiaomi-ն մատակարարման ծավալներով կրկին հինգերորդ հորիզոնականում է հայտնվել աշխարհում սմարթֆոնների խոշորագույն մատակարարների թվում: Ընկերությունը տարեկան արտահայտությամբ մատակարարումներն ավելացրել է ավելի քան 2 անգամ՝ մինչև 27,6 մլն սմարթֆոն:

Շուկայի նրա բաժինը բարձրացել է մինչև 7,4 տոկոս՝ մեկ տարի առաջվա հաշվետու ժամանակաշրջանի 3,7 տոկոսի դիմաց:

«Ցուցանիշների աճի պատճառը դարձել է բարձր պահանջարկը Հնդկաստանի շուկայում»,- նշում է IDC-ն: