Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում. ցուցահանդես Երևանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում. ցուցահանդես Երևանում

«Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում» ցուցահանդեսը ներկայացնում է «Չայխանայի» լուսանկարիչներ Քնար Բաբայանի, Նելլի Շիշմանյանի, Փիրուզա Խալափյանի, Նազիկ Արմենակյանի և վիդեոլրագրող Արուս Հակոբյանի աշխատանքերը` գյուղական համայնքներում ապրող կանանց մասին, թե ինչպես են նրանք հաղթահարում իրենց առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները: Հինգ կանանց ֆոտոխցիկի օբյեկտիվում երբևէ չլուսաբանված պատմություններ են այն կանանց առօրյա պայքարի մասին, որոնց ուժեղ են դարձրել կյանքի դժվարությունները:

Ցուցահանդեսը երկու օր շարունակ կցուցադրվի Հայ-արտ մշակութային կենտրոնում։

wnews.am