Սուրեն Սարգսյանի հրապարակումը.
Վերջին օրերին հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը ակտիվանում է։
Վաշինգտոնում էր ՀՀ գլխավոր շտաբի պետը։ Նույն օրերին պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին։ Օրեր անց Երևանում վերաբացվել է ZAR ուսումնական կենտրոնը և Պենտագոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
Հիշեցնեմ, 2018-թվականին ԱՄՆ կողմից Հայաստանին կտրամադրվի $2.500.000 օգնություն։ 2017-ին այդ գումարը կազմել էր $10.190.000: Կրճատումները պայմանավորված են բացառապես նախագահ Թրամփի քաղաքական որոշումներով։