Ընդհանուր իրավասության դատարանը քննում է 2009թ. Դիլիջանում կատարված սպանության գործը։
Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. Դիլիջան քաղաքում գտնվող բնակարանում վիճաբանել է քաղաքի բնակչի հետ, որի ընթացքում, վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը, սպանելու դիտավորությամբ հարվածել և սպանել է վերջինիս:
Բացի այդ՝ 2009թ. հոկտեմբերի վերջերին, առանց համապատասխան փաստաթղթերի, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ այդ կերպ խախտելով պետական սահմանի անձեռնմխելիությունը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մաս՝ սպանություն, և 329-րդ հոդվածի 1-ին մաս՝ պետական սահմանն ապօրինի հատելը։
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։