Ուկրաինացի բլոգեր Տարաս Մաքսիմյուկը իր iPhone 7 Plus-ը նետել է Բուրջ-Խալիֆա երկնաքերի 148-րդ հարկից։ Այն աշխարհի ամենաբարձր շենքն է (828 մետր), որը գտնվում է Դուբայում։
Այնուհետև երիտասարդը փորձել է գտնել իր սարքը Find my iPhone գործառույթի օգնությամբ։ Փորձը հաջողությամբ չի պսակվել. հեռախոսն ունեցել է «ցանցից դուրս» կարգավիճակ։ Բլոգերի կարծիքով՝ անկումը հանգեցրել է սարքի լիարժեք անպիտանության։ Տեսանյութը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգի TechRax ալիքում։