Մայրական գծով տատիկը՝ երեխայի կյանքում ամենակարևոր մարդն է. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Մայրական գծով տատիկը՝ երեխայի կյանքում ամենակարևոր մարդն է. գիտնականներ

Ինչպես գրում է Etapa Infantil-ը, մայրական գծով տատիկը մեծ դերակատարում ունի երեխայի կյանքում: Նա ոչ միայն երեխային փոխանցում է անհրաժեշտ փորձը, սերը, ջերմությունը: Կապն ավելի խորքային է: Այն ձևաորվում է գենային մակարդակում:

Հայտնի փաստ է, որ երեխաները ժառանգում են գենետիկական ինֆորմացիան (նյութը) ոչ թե հորից և մորից, այլ՝ պապիկներից և տատիկներից, ճիշտ այնպես, ինչպես ծնողներն իրենց ԴՆԹ ստացել են նախատատերից և նախապապերից:

Պետք է հաշվի առնել, որ ամեն բան հարաբերական է, և յուրաքանչյուր ընտանիք ինքնատիպ է: Երեխան կարող է շատ նման լինել հայրական կողմի տատիկին: Երբ հարցը հասնում է գենետիկային, կանխագուշակելը չափազանց բարդ է դառնում:

Բայց ծնողները պետք է քաջ գիտակցեն, թե ինչ կարևոր դեր են խաղում հարազատները իրենց երեխաների կյանքում, բան, որը հիմա անվանում են «էմոցիոնալ ինտելեկտ»:

Մասնագետների կարծիքով նույնիսկ այն էմոցիաները, որն ունեցել է տատիկը իր հղիության ժամանակ, կարող է հետք թողնել իր դստեր երեխայի մոտ… Պետք է հիշել՝ ընտանիքը օրգանիզմ է, նրա բոլոր անդամները սերտ կենսաբանական կապի մեջ են միմյանց հետ:

Գեների հետ, ցանկացած դրական զգացմունք, ցանկացած վատ զգացում, մենք նույնպես փոխանցում ենք մեր ժառանգներին: Հետևաբար, սեփական անձի հոգեկերտվածքին անլուրջ վերաբերմունքը հետք է թողնելու գենետիկայում, փոխանցվելով սերունդներին:

Այնպես որ, ձեր վարքով մտածեք ոչ միայն ձե՛ր մասին, այլ նաև՝ սերունդների:

lifter.com.ua

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը