Լաուրա Բաղդասարյան. «…Թող իմանան, որ այսօրվա մի բանկա մուրաբան, չգիտեմ քանի կիլո մսի փողը՝ դանակով հարված է իրենց որդիների թիկունքին»
Advertisement 1000 x 90

Լաուրա Բաղդասարյան. «…Թող իմանան, որ այսօրվա մի բանկա մուրաբան, չգիտեմ քանի կիլո մսի փողը՝ դանակով հարված է իրենց որդիների թիկունքին»

Լրագրող Լաուրա Բաղդասարյանն իր Facebook-յան էջում գրում է. «Նրանք, ովքեր կարծում են, թե երեկվա, դրան նախորդած ընտրությունների, մյուս տարվա համապետական ընտրությունների ժամանակ կարելի է փողի, մի բանկա մուրաբայի ու այլ կաշառքների դիմաց կատարել տարբեր քաղաքական պատվերներ, քվեարկել պատվիրված անձանց համար ու հույս ունենալ, թե սահմանին կանգնած իրենց որդիները պինդ են լինելու, լավ զինված, կուշտ կերած, հիվանդանալու դեպքում` լավացած, չարաչար սխալվում են: Բոլոր այդ մայրերն ու հայրերը, տատիկներն ու պապիկները, քեռիներն ու հորեղբայրները, որ աղոթում են իրենց զինվորների անվնաս վերադարձի համար, թող իմանան, որ այսօրվա մի բանկա մուրաբան, չգիտեմ քանի կիլո մսի փողը – դանակով հարված է իրենց որդիների, կրկնում եմ, ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻ թիկունքին: Ապրիլն արդեն մոռացա՞ք»:



Նման նյութեր