Samsung ընկերությունը թողարկել է Galaxy սմարթֆոնների շարքի գովազդային տեսահոլովակ, որտեղ ուշադրությունը բևեռվում է iPhone-ի թերությունների վրա:
Տեսանյութը ստեղծողներն առաջարկում են «հասունանալ» և Samsung-ի գաջեթ գնել:
Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ երիտասարդը 2007 թվականին գնում է առաջին iPhone-ը և լուսանկար անելիս դեմ առնում հիշողության պակասին: 2013-ին նա ձեռք է բերում iPhone 5s՝ առանց ստիլուսի օժանդակման, իսկ 2016-ին արդեն օգտվում է iPhone 6s-ից՝ առանց խոնավապաշտպանության: Այնուհետև նա գնում է iPhone 7, որի հետ նա ստիպված է օգտվել ֆիլմի միաժամանակյա դիտման և լիցքավորման հարմարակցիչից՝ ականջակալներով:
Վերջիվերջո պատանին այնուամենայնիվ անցնում է Samsung Galaxy Note8-ին:
Տեսահոլովակի վերջում նա անցնում է iPhone X-ի համար հերթի մոտով, որտեղ կանգնած է տղամարդ՝ սմարթֆոնի էկրանին կցաշուրթի տեսքով սանրվածքով: