Իզաբելլա Աբգարյան. «Տպավուրություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Տպավուրություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք»

«Տպավուրություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք… Ըստ այդմ պիտի երկրի համար առաջնայնությունները սահմանվեն:

Երբ ապագա ֆիզիկոս, ինժեներ, ծրագրավորողներներն են ահազանգում, որ իրենց գիտությունից երկու տարով կտրելը վնաս է պետությանը, դեռ փորձում եմ հասկանալ:

Բայց երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, փիլիսոփաները ու նման այլ մասնագիտություն ընտրածները, դա ցինիզմ է))))

Ինքս լինելով հումանիտար կրթությամբ մարդ, պաշտելով պատմությունը, հոգեբանությունը ու բանասիրությունը, հասկանում եմ, որ երկրիս առաջնային պահանջներին չեմ համապատասխանում:

Հատկապես երբ երեխայիս տարեկիցներն են այսօր խաղաղ կյանքս ապահովում, հնչյունների, արմատների, փիլիսոփայական դպրոցների ու արքաների կյանքի մասին գիտելիքներս երկրիս ու այն պահող զինվորների մատից մի փուշ անգամ չեն հանի …»,- Facebook-ի իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը:



Նման նյութեր