Լրագրող Լաուրա Բաղդասարյանի գրառումը Facebook-ում. «Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին վերանաշանակեցին իր պաշտոնին:
Հիմա մտածում եմ, ի՞նչ է սա նշանակում: Կարո՞ղ է վերանշանակված նախարարը` Հայաստանի սուվերեն պետական շահերը բարձր մակարդակով ներկայացրել է միջազգային տարբեր ատյաններում, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրներին ոչ թե ռեակտիվ լուծումներ, այլ պրոակտիվ կանխալուծումներ է առաջարկել և իրականացրել, հայերի իրավունքների և շահերի, նրանց ֆիզիկական անվտանգության համար զօր ու գիշեր գործել է, իսկ այս օրերին արդեն լուծել է Հալեպում զոհվող սիրիահայերին փրկելու հարցը, Հայաստանի համեստ հնարավորություններին հանգույն` Հայաստանը դարձրել է միջազգային գործընթացների, հատկապես հարավկովկասյան և հետխորհրդային տարածաշրջանների դերակատար:
Այսքան բանն արել է, իսկ ես` նախաձնս ու անհասկացողս, վերանշանակման, այսինքն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իսպառ բացակայության գծի շարունակմանն ուղղված այս որոշում-վերանշանակումից զարմացել, ինքս իմ մեջ տրաքել եմ, մի երկու րոպե քարացած մնացել եմ համակարգչի առաջ: Դուք ասեք»: