
«Glendale News-Press»-ի փոխանցմամբ՝ Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երկու հայերի, որոնք մեղադրվում են գողության մեջ։ Ըստ կայքի՝ անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ նկատել է երեք անձանց, որոնք Գլենդելում մի առանձնատուն են մտնում հետնամուտքից:
Իրավապահներին հաջողվել է կանգնեցնել նրանց եւ մեքենան խուզարկելով, հայտնաբերել գողացված իրերը։
Ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն անչափահաս է։ Մյուս երկուսը՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են։