Օդի աղտոտվածության պատճառով հարյուրավոր վթարներ են տեղի ունենում ճանապարհին, կարծում են Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի փորձագետները:
Նրանք վերլուծել են վերջին 5 տարիների տվյալները և պարզել, որ ազոտի երկօքսիդի մակարդակն օդում բարձրանում է ընդամենը մեկ միկրոգրամով մեկ խմ-ի համար, վթարների թիվն աճում է 2%-ով: Կարելի է ենթադրել, որ այդ ազդեցությունը բացատրվում է նրանով, որ օդում աղտոտվածությունն ավելանում է մեքենաների մեծ թվի պատճառով, և վթարները կապված են հենց ավտոմեքենաների թվի մեծացման հետ, իսկ աղտոտվածությունն այստեղ կապ չունի: