Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին երեք մեքենաներ իրար են բախվել. կան վիրավորներ
Advertisement 1000 x 90

Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին երեք մեքենաներ իրար են բախվել. կան վիրավորներ

Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին նոյեմբերի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-12 ավտոճանապարհի Մասիս-Նորամարգ հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 34 AL 135 (վարորդ՝ Վ. Գ.), «Mercedes C» մակնիշի 34 NC 810 (վարորդ՝ 1978 թ. ծնված Ս. Ղ.) և «Man» մակնիշի 943 NC 61(վարորդ՝ 1965 թ. ծնված Ս. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Գ.-ը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, այնուհետև Էրեբունի ԲԿ: Փրկարարները «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Տ. Մ.-ին և Ա. Ծ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: