«Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որևէ իրավունք չունեն նման հրամաններ տալու». Յուլիա Անտոնյան
Advertisement 1000 x 90

«Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որևէ իրավունք չունեն նման հրամաններ տալու». Յուլիա Անտոնյան

Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանի գրառումը.

«Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին և տարեկետման վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է:

Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որևէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաև, որ ակտիվ ուսանողներին սպառնացել եմ ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում»: