Դաժան սպանություն՝ Մոսկովյան շրջանում. կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դաժան սպանություն՝ Մոսկովյան շրջանում. կադրերը հայտնվել են համացանցում

Դաժան սպանությւոն է տեղի ունեցել Մոսկովյան շրջանում։ Ոստիկանությունը որոնում է երկու երիտասարդի, ովքեր դաժան հաշվեհարդար են տեսել մի տղամարդու հետ։ Կատարված դաժանությունը հայտնվել է տարածքում գործող խանութների տեսանկարահանող սարքերի տեսադաշտում։

Կադրերում, որը հրապարակել է Mash-ը, երևում է, որ տուժողը եղել է կիսամերկ։ Նրա պահվածքը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կամ խմած է եղել, կամ՝ լավ ծեծված։

Տղամարդը կարծես «մոլորված» լինի և այդ ընթացքում երիտասարդներից մեկը նրան է մոտենում թիկունքից և փորձում խեղդամահ անել։ Ավելի ուշ տեսանելի է, թե ինչպես տղամարդն ընկնում, և երիտասարդներից մեկը շարունակում նրան խեղդել, իսկ մյուսը թռչկոտում է զոհի վրա։

Սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։