Էվելինա Խրոմչենկո. «Երջանիկ կանայք մեծ պայուսակներ չեն կրում»
Advertisement 1000 x 90

Էվելինա Խրոմչենկո. «Երջանիկ կանայք մեծ պայուսակներ չեն կրում»

Էվելինա Խրոմչենկոն մի առիթով ասել է. «Երջանիկ կանայք մեծ պայուսակներ չեն կրում»:  Սկսենք ամենասկզբից: Մեծ պայուսակը ենթադրում է շատ աշխատանք, պատասխանատվություն ու պարտականություններ:

Մեծ պայուսակով կինը զբաղվում է միաժամանակ  տնային գործերով, երեխայով, կենցաղով, աշխատում է: Այս ամենը խլում է էներգիա, ժամանակ, նյարդեր:

Մեծ պայուսակ՝  շատ գրպաններով, որ մեջը տեղավորվի ամեն ինչ ու  այս ամենը՝ կնոջ ուսերին: Էլ ի՞նչ երջանկության մասին է խոսքը:

Որևէ կարևոր ու մեծ փոփոխություն անելու համար պետք է սկսել մանրուքներից: Միգուցե այդ մանրուքը հենց փոքր պայուսա՞կն է:

Մեկը կասի՝  պայուսակում ամեն ինչ ունեմ, յուրաքանչյուր անհրաժեշտ բան ՝ մեկ շիշ ջրից մինչև բուտերբրոդ: Այդպես ինձ ապահով եմ զգում և պատրաստ եմ ամեն ինչի: Իսկ դուք նկատե՞լ եք, որքան հարուստ է կինը, այդքան փոքր է նրա պայուսակը: Դրա մեջ տեղավորվում են հեռախոս, շրթներկ, դրամապանակ ու վերջ:

Կանայք նույնիսկ չեն ուզում հասկանալ, որ պատրաստ լինելով ամեն ինչի, զրկում են իրենց կոմֆորտից, խնայում են իրենք իրենց վրա:  Մեծ պայուսակը դիագնոզ է. կինը կարծես ասում է՝ ես ամեն ինչի պատրաստ եմ, ես ամեն ինչի կդիմանամ ու այդպիսով դեպի իրեն է ձգում  համապատասխան իրավիճակներ, երբ պետք է լինում դրսևորել դիմացկունություն, ուժ… և ոչ այդքան կանացի այլ հատկանիշներ:

Մեծ պայուսակը աշխարհի հանդեպ անվսատհության ու անպաշտպանության նշան է: Ես ամեն ինչ կանեմ ինքս, ես պետք է վերահսկեմ իմ կյանքը,  ես հույսս դնում եմ միայն ինձ վրա:

Փոքր պայուսակը թեթևության ու անհոգության նշան է, այն ցույց է տալիս, որ կինը երջանիկ է հարաբերություններում, կա մեկն, ով իր մասին հոգ է տանում:

Փոքրիկ պայուսակը ենթադրում է ռոմանտիկ երեկոներ, այց՝ թատրոն, կինո կամ ռեստորան: Կամ գոնե արթնացնում է այդպիսի մտքեր, իսկ մենք գիտենք, որ ամեն բան սկսվում է մտքերից: Այնպես, որ եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, գնեք փոքրիկ պայուսակ:

elle.ru