Լրագրող Կարմեն Դավթյանի Facebook-յան գրառումը.
«Պույ․․․ ընկա․․․
Դոկտոր Ռուզիկը կուսակցություն է ստեղծագործում․․․ ասեղնագործում․․․
Անունն էլ «Արդար Հայաստան»…
Ճիշտ է՝ գեներալ Սեյրանը /Էջմիածնի չէ, Օհանյան/՝ չի ցանկանում, բայց ոնց արդեն բոլորը գիտեն՝ նրա վրան չի կարում․․․ զի դոկտոր Ռուզիկը անդրդվելի է․․․
Եւ որոշել է բիրիգով բուժել քաղաքական դաշտում բոլորի ատամները՝ յուր գործիքակազմով…
Ու հիմա․
-Սիրտն արդար է ուզում․․․․այն էլ Հայաստանի տեսքով․․․
Արդարությունը՝ Հայաստանում, հյուրանոցը՝ Պրագայում, բուժկենտրոնը՝ Լոսում, դղյակը՝ Վահանգնի թաղամասում․․․
Հ․Գ․ Էսօր Օհանյանի լավ բարեկամներից մեկն ինձ հետ զրույցում թե՝․
-Վերջը էդ կինն էնքան է անելու, որ Սեյրանին․․․
Հասկացաք․․․»: