Շփացա՞ծ, թե՞ կրթված. Ովքեր են նորանշանակ նախարարների որդիները. iravunk.com
Advertisement 1000 x 90

Շփացա՞ծ, թե՞ կրթված. Ովքեր են նորանշանակ նախարարների որդիները. iravunk.com

Ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը` երեխաներն ընտանիքի հայելին են, իսկ երբ մեծանում են, դառնում են ընտանիքի պատիվը կամ պատուհասը: Հատկապես հայ իրականության մեջ, սա առավել ընդգծված է, քանի որ հաճախ են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում այս կամ այն չինովնիկի որդիները: Ընդորում` հիմնականում ոչ դրական ֆոնի ներքո: Թե ինչ սպասել նորանշանակ պաշտոնյաների` նախարարների որդիներից,«Իրավունքը» որոշակի մանրամասներ է պարզել:

Զույգերի հայր նախարարը

14502799_1189506191123011_1521610164484154745_n

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ երեք որդիների հայր է: Ուշագրավ է այն, որ նրա որդիներից երկուսը զույգ են` ԲՈՐԻՍ և ԱԼԵՔՍԱՆԴՐ Առաքելյանները: 18-ամյա տղաները դեռ բանակ չեն գնացել, սակայն հասցրել են լավ կրթություն ստանալ և լինել Եվրոպայում: Իսկ ավագ որդին`ԷԴՈՒԱՐԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ  21 տարեկան է:

Արվեստագետի հայր նախարարը

14485049_1189501697790127_1259002130866281203_n

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆՆ ունի մեկ զավակ, որին էլ տվել հոր անունը` ՆՈՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ: Իր հարցազրույցներից մեկում Լ. Ալթունյանը նշել է, որ երջանիկ մարդ է, քանի որ ունի կատարյալ կին և կատարյալ որդի: Ի դեպ, կրտսեր Ալթունյանը սովորել է Եվրոպայում: Նա զբաղվում է դասական երաժշտությամբ: Նախարար հայրիկը մի առիթով նույնիսկ անկեղծացել է, որ իր որդին շատ ավելի կարդացած է, քան ինքը:

Զինվորի հայր նախարարը

14470577_1189501867790110_354713264086565305_n

ՀՀ էկոնոմիկայի նախկին և ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ունի մեկ դուստր և երկու ուստր: Երեխաների անունների ընտրության հարցում Ա. Մինասյանն ու նրա կինը`Աստղիկը, հավասար բաժանում են կատարել: Նրանց ավագ դուստրը` ԱԻԴԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ, կրում է Ա. Մինասյանի մոր անունը, իսկ մեծ որդին` ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ, կրում է մորական պապի անունը: Մինասյան ընտանիքի փոքր որդին` ԳԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է: Զավակների հարցում, իսկապես, հպարտանալու տեղ ունի Ա. Մինասյանը, քանի որ որդին` 18-ամյա Սեյրանը, ծառայում է Հայոց բանակում:

Փոքրիկ հրաշքների հայր նախարարը

fin

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆՆ ունի երկու երեխա` աղջիկ ու տղա:  Դուստրն այս տարի գնաց առաջին դասարան, իսկ որդին` դեռ նախադպրոցական տարիքի է: Ֆիննախարարի երեխաների մասին, միայն կարելի է ասել, որ, իսկապես հրաշք են: Այնպես որ, դեռ շատ տարիներ հետո նրանք կսկսեն հաշվել նախարար հայրիկի գրպանի և պետբյուջեի գումարները:

Ճանաչված երեխաների հայր նախարարը

14517602_1189501687790128_5895518524224592495_n

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ երեխաների մասին, հանրությունը վաղուց է քաջատեղյակ: Նա ունի երեք զավակ` ՍԵԴԱ  և ԱՐԻՆԱ Ամիրյաններն ու ՀԱՅԿ ԱՄԻՐՅԱՆԸ, ով դեռ մանուկ տարիքից հեռուստաէկրաններին էր, իսկ այսօր արդեն աշխատում է ԱՄՆ-ում: Ամիրյանների երեխաների համար հայրկիկ պաշտոնը որքան էլ անակնկալ էր, նույնքան էլ բնական, քանի որ մշտապես Արմեն Ամիրյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել ու եղել սիրված ժողովրդի կողմից:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեխաների հարցում բավական հետ է մնացել գործընկերներից: Նա ամուսնացած չէ: Այս դեպքում կարելի է հիշել արտասահմանյան մի ասացվածք, որն, իհարկե, խիստ վիճելի է` «Չկան երեխաներ, չկան խնդիրներ»:

Մյուս նախարարների որդիներին կանդրադառնանք առաջիկայում:

Հրանտ Սարաֆյան



Նման նյութեր