Apple-ն աշխարհում առաջինն է սակարկություններն ավարտել ավելի քան 900 մլրդ դոլար
Advertisement 1000 x 90

Apple-ն աշխարհում առաջինն է սակարկություններն ավարտել ավելի քան 900 մլրդ դոլար

Apple-ը դարձել է աշխարհի առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան սակարկությունների ավարտին գերազանցել է 900 մլրդ դոլարը. նոյեմբերի 8-ին Ոուլ-սթրիթում կայացած առևտրաշրջանի արդյունքներով ընկերության բաժնետոմսերը թանկացել են 0,8 տոկոսով՝ մինչև 176,24 դոլար, շուկայայական արժեքն ավելացել է մինչև 904, 9 մլրդ դոլար:

Անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, Apple-ի կապիտալիզացիան, iPhone X-ի վաճառքների սկսվելու շնորհիվ, առևտրաշրջանի առաջին րոպեներին հաղթահարել էր 900 մլրդ դոլարի նշագիծը, բայց սակարկությունների ավարտին չէր կարողացել պահպանել աճը: