ech.obozrevatel.com-ը ներկայացնում է իրեր, որոնցից ազատվել է Apple-ը:
1984. ինքնուրույն սպասարկում
Առաջին ֆիրմային Apple I համակարգիչը վաճառվել է մաս-մաս: Ստեղնաշարը և այլ մասեր լրակազմով չեն առաքվել, դրանք պետք է առանձին գնեին:
Apple II-ի դեպքում արդեն սպառողները ստացել են ոչ թե մասեր, այլ պատրաստի համակարգիչ:
1998. ֆլոպի-սկավառակ
iMac համակարգիչները ժողովրդականություն են վայելել շնորհիվ կորպուսի վառ գույների: iMac-ում չի բավականացրել ֆլոպի-սկավառակակիրը, որը տարածված է եղել այդ տարիներին: Դրա փոխարեն՝ եղել են CD-ներ և USB:
2001. տեսանելի կառուցվածքային մասեր
2001թ. Apple-ը թողարկել է iPod-ը: Դրա կորպուսի վրա հնարավոր չէ գտնել սովորական կառուցվածքային տարրեր՝ պտուտակներ, շարժական մարտկոց:
2007. ֆիզիկական ստեղնաշար
Մինչ iPhone-ի թողարկումը սենսորային հեռախոսներ գոյություն են ունեցել, բայց դրանք ունեցել են ֆիզիկական կոճակներ: Ժամանակի ընթացքում այդ կոճակները պակասել են:
Իր MacBook Air-ում ընկերությունը հանել է CD/DVD օպտիկական ձևաչափը: Այդ ուլտրաբուքը պետք է ունենար միայն մեկ USB 2.0 կցորդիչ, 3,5 մմ հարակցիչ և micro-DVI պորտ:
MacBook Air-ի թողարկումից հետո ընկերությունը իր դիվայսները չի հագեցնում օպտիկական կարդացող սարքերով:
2015. USB-A պորտեր
12-դյույմանոց MacBook-ի թողարկման հետ ընկերությունը զրկվել է այսօր տարածված USB-A միակցիչներից: Այդ նոթբուքն ունի միայն մեկ նոր USB-C պորտ, որով միանում է ամբողջ լրակազմը, և որից այն լիցքավորվում է:
2016. 3,5 մմ կցորդիչ
Սկսած iPhone 7-ից՝ լարային ականջակալները ուղիղ Apple-ի հեռախոսներին միացնել արդեն հնարավոր չէ: Ընկերությունն առաջարկում է անցնել անլար տարբերակի՝ օգտագործելով Bluetooth-ականջակալ: