Ավտովթար Երևանում. երիտասարդ վարորդը Հրազդանի կիրճում BMW-ով թափառող շներից խույս տալուց հետո վթարի է ենթարկվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավտովթար Երևանում. երիտասարդ վարորդը Հրազդանի կիրճում BMW-ով թափառող շներից խույս տալուց հետո վթարի է ենթարկվել. shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։40-ի սահմաններում BMW մակնիշի 01 ԼՕ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են մեքենայի առջև հայտնված մի քանի թափառող շները, ու վարորդը, որպեսզի չհարվածի չորքոտանիներին, խույս է տվել, եղանակն էլ, քանի որ անձրևային է եղել, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու տեղի է ունեցել վթարը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com