
Ամուսինը խմած ծեծել է կնոջը և պարտադրել ինքնասպան լինել։
Ընտանեկան բռնության սարսափելի դեպք է տեղի ունեցել Մասիսում։ Ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ հարբած ամուսինը ծեծել է կնոջը, ապա տարել լոգարան և պարտադրել, որ ժավել խմի։
Դեպքի մասին ահազանգել է կնոջ մայրը։ Կատարվում է հետաքննություն։