«Մի հատ ձեր շուրջը նայեք։
Տեսեք միջին հայաստանցու կրթական ցենզի մակարդակը։ Գրեթե նախիր։
Մարդիկ սրտանց հավատում են ամենաանհեթեթ գաղափարներին, մենակ թե մտածելու սեփական գործիքը չմիացնեն։ Ասում են հա, ես ու իմ դուստրը ավելի լավ է մեռնենք քաղցկեղից, քան ընդունենք ժամանակակից գիտության արգասիքները, որտև մեր հարևան խադավիկ Գերասի կնիկ Կիման լսել ա, որ դա հայուհուն պտղաբեր, արուզավակաշին արգանդից զրկելու միջոց է։ Ասում են ու անում. ոչ միայն սեփական զավակին չեն պատվաստի, այլև ատամներով կառչած աջ ու ձախ վնգստալու են, որ Կիման ճիշտ ա, մեծ կին ա, Նալչիկ ա ժամանակին եղել, հաստատ չի սխալվի։ Ու նույնատիպ կիմաները, մակիչներն ու զաքարները նույն սկզբունքով լաչառանում են, որ ընտանեկան բռնության դեմ օրինագիծը էս անգամ հայ առնական տղամարդու, զինվորի առնանդամը թուլացնող գործոն ա։
Ու էլի նախիրը հավատում ա` առանց խորանալու, ուսումնասիրելու, որտև Կիման էդքան տարի Նալչիկ ա ապրել, աշխարհ ա տեսել, չի կարա սխալվի, սխալը գրանտակեր-մարդակեր եվրոպացի գեյերն են։ Ու իրանց մատնաչափ ուղեղներում ձևավորվում ա աքսիոմատիկ պատկեր, որը կարա ջնջվի մենակ կենարար էվտանազիայի արդյունքում. չար թուրքաջհուդներն օգտագործում են ՀՀ իշխանությունների միամտությունն ու ագահությունը` հայ կնոջ արգանդը չորացնելու ու հայ տղամարդու անդամը թուլացնելու համար։ Որտև Նոյյան տապանի Արթուրն ասում ա, որ սատանայի գլխավոր նպատակը հային վերացնելն ա, որտև հայը աստվածընտրյալ ա։ Տեսա՞ք Արթուր-Կիմայի մտքի թռիչքը։ Մարդիկ դրան են հավատում ու վստահում։
Իսկ դուք ասում եք գիտություն պաշտպանենք»,- Facebook-ի իր էջում գրել է Արման Գասպարյանը։