Հրշեջները մարել են ավտոմեքենայի հրդեհը Կոմիտասի պողոտայում
Advertisement 1000 x 90

Հրշեջները մարել են ավտոմեքենայի հրդեհը Կոմիտասի պողոտայում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:25-ին:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է «Peugeot 406» մակնիշի 34 ZZ 436 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: