Վերջին մի քանի օրերի ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում է ուսանողական դասադուլը: Շատերը կարծում են, թե դասադուլի կազմակերպիչները դեմ են զինվորական ծառայությանը ու իրենք էլ խուսափում են զինվորական ծառայությունից: Դասադուլի կազմակերպիչներից մեկը Դավիթ Պետրոսյանն է:
Ներկայացնում ենք մանրամասններ Դավիթի կյանքից և զինվորական ծառայությունից:
Դավիթը 2 տարի ծառայել է առաջնագծում։ Ծառայել է պատվով ու գերազանց։ Նա համալսարանի լավագույն ուսանողներից է ու սովորում է գերազանց։ Ապրիլյան քառօրյայի օրերին համալսարանի կամավորական ջոկատում էր։
Ստորև՝ հատված a1plus-ի հարցազրույցից: