Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Facebook-ի իր էջում գրել է ճիշտ արտահայտվելու մասին:
– Անունդ ինչպե՞ս է,- ասում են սուտ բարեկիրթները, կոնֆետային հայերենի սիրահարները, նախկին (ու ներկա) ռուսախոսներն ու կիսառուսախոսները, օրվա մեծ մասը վայրիվերո խոսող, հետո հանկարծ «գրական հայերենին» անցնող մարդիկ:
– Անունդ ո՞նց է,- ասում են ավելի անկաշկանդները, իբր ժողովրդական ձևն են ընտրում:
Երեխաներն այս հարցերին հանճարեղ են պատասխանում՝ լավ: 🙂 🙂 🙂 Բա՜: Շախ և մա՛տ:
Բնական և ճիշտ հայերենով հարցը հնչում է այսպես.
– ԱՆՈՒՆԴ Ի՞ՆՉ Է:
Վիլյամ Սարոյանը կպատասխանի՝ «Իմ անունն Արամ է» / «Իմ անունը Արամ է»: 🙂