Գագիկ Համբարյան. «Ստալինյան» ոճով
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Ստալինյան» ոճով

Վերլուծաբան Գագիկ Համբարյանը անդրադարձել է armtimes.com-ի հրապարակմանը.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը պրոռեկտոր Բագրատ Պողոսյանի հրաժարականը մեկնաբանել է «ստալինյան» ոճով՝ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, իսկ Բագրատն էլ մտածում է գիտության մասին… «Շաբլոն» և հիմար պատասխանին սպասում էի, քանի որ ավելի լավ բան չէին էլ կարող մտածել… Համալսարանում ստեղծված խայտառակ և անառողջ մթնոլորտը այս կերպ են մեկնաբանում Սահակ Մինասյանի գրասենյակում…

Ինչ հրճվանքով է ռեկտորն ընդունել Պողոսյանի դիմումը, որ նույնիսկ չի սպասել 3 օր, այսինքն՝ հնարավոր է, Պողոսյանը հետ կվերցներ դիմումը…

Հ.Գ. Սահակ Մինասյանը գործից ազատվողների վրա «կոմպրոմատ» ունի… Պարզվում է, բոլորը, շատ վաղուց ցանկացել են ազատվել իրենց պաշտոններից, սակայն «կրթական գործի Կոլումբոսը» հիմա նոր է դրանք բավարարում… Ախր շատ պրիմիտիվ է այս ամենը կազմակերպված ռեկտորի կողմից…