Apple կորպորացիան խոստովանել է iPhone X-ի սենսորային էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը, որոնց պատճառով ցուրտ եղանակին սմարթֆոնը դադարում է արձագանքել հպմանը: Ընկերությունը պլանավորում է շուտով շտկել այդ թերությունը: Այդ մասին հայտնել է The Loop-ը:
Apple-ում իրավիճակը մեկնաբանել են սոսկ այն բանից հետո, երբ դրա մասին գրել է Reddit օգտատերը:
Նրան պաշտպանել են iPhone X-ի տերերը: Խնդիրն այն է, որ սմարթֆոնի էկրանը դրսում օդի՝ զրոյին մոտ ջերմաստիճանի դեպքում դադարում է արձագանքել հպումներին:
«Մենք գիտենք այն դեպքերի մասին, երբ iPhone X-ի Էկրանը ժամանակավորապես դադարում է արձագանքել հպումներին ցուրտ միջավայր կտրուկ անցնելուց հետո: Մի քանի վայրկյան անց էկրանը կրկին սկսում է արձագանքել: Խնդրի լուծումը կդառնա սմարթֆոնի հետագա նորացումների խնդիրներից մեկը»,- նշել են ընկերությունում: