Հայաստանի բուհերն ավարտած ուսանողների 75 տոկոսը ցանկանում է մեկնել երկրից, քանի որ գիտի՝ չի կարողանա իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, իսկ եթե գտնի էլ, աշխատավարձը շատ ցածր կլինի:
Այդ մասին է վկայում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից անցկացված հարցումը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 40 բուհ, 50 քոլեջն և 100-ից ավել տեխնիակական ուսումնարան:
Դրանցից մի մասում կարելի է պետպատվերով սովորել, մյուսներում ուսանողներն իրենք են վճարում:
Այսպես թե այնպես, ստացվում է, որ այդ հաստատությունները այլ երկրների օգտին են աշխատում, պատրաստում են մասնագետներ, որոնք Հայաստանում չեն աշխատելու:
Ըստ հարցման՝ Հայաստանից մեկնելու մասին երազում են ոչ միայն ուսանողները, այլև ամբողջ բնակչության 50 տոկոսը:
Ընդ որում՝ հարցվածների 17 տոկոսը արդեն հստակ որոշել են մոտ ժամանկներս մեկնելու մասին, իսկ 31 տոկոսը կմեկնեին, եթե այդպիսի հնարավորություն ունենային:
Ադիբեկյանի տվյալներով՝ վերջին 25 տարիների ընթացքում երկրից ավելի քան 2,5 մլն հայ է հեռացել:
Եթե չլիներ արտագաղթի խնդիրը, Հայաստանում այսօր առնվազն 5 մլն մարդ կլիներ, իսկ այժմ նրանք 2,5 մլն են: Եթե այդպես շարունակվի, դարավերջին երկրում 1,7 մլն մարդ կմնա: