Ընդհանուր իրավասության դատարանը քննում է նախորդ տարի դեկտեմբերի 27-ին Արարատի մարզում տեղի ունեցած սպանության գործը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ալկոհոլի ազդեցության տակ, 26-ամյա տուժող կնոջ հետ գտնվելով իր կողմից շահագործվող ավտոմեքենայում, գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած վիճակում, գիտակցելով և նախատեսելով վերջինիս կյանքի համար իր գործողությունների վտանգավոր բնույթն ու հետևանքները, աջ ձեռքի նախաբազկի շրջանով 4-5 րոպե ուժող սեղմել է տուժողի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ պարանոցի առաջային հատվածին, և խեղդելով շնչահեղձ է արել՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դիակը գցել է խաչմերուկին կից ձորակը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։