
Ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքով հարուցված քրեական գործը։
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 21 տարին լրացած լինելու պայմաններում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ։ Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա երիտասարդը, փաստացի ամուսնանալով Էջմիածին քաղաքի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, ինչի արդյունքում նա հղիացել է և ծննդաբերել։