YouTube-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այսուհետ վերահսկելու են կայքում հայտնվել ցանկացող յուրաքանչյուր տեսանյութ:
Ընկերությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. Youtube-ը կարգելափակի ոչ պատշաճ տեսանյութերը. «Մենք գտնվում են YouTube-ում տարիքային սահմանափակման քաղաքականության ընդունման գործընթացում, բնականաբար նման տեսանյութերը ավտոմատ դուրս կﬓան YouTube Kids-ում հայտնվելու հնարավորությունից»:
Ըստ հայտարարության՝ այսուհետ YouTube-ում հայտնված յուրաքանչյուր տեսանյութ կդրվի քննարկման: Եթե դրա պարունակությունը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար, ապա այն կստանա հատուկ դրոշակ: Դրոշակ ունեցող տեսանյութերը դուրս կﬓան նոր՝ Kids հավելվածից:
Վերահսկման երկրորդ փուլում դրոշակով տեսանյութերը կդիտեն հատուկ մասնագետներ և կորոշեն դրանց պատշաճության մակարդակը: Բացի այդ, համաձայն նոր ընդունված քաղաքականության՝ դրոշակով տեսանյութերը հնարավորություն կունենան դիտելու ﬕայն օգտատերերը, որոնք գրանցված են 18 տարեկանից բարձր անձնավորության տվյալներով:
Ավելի մանրամասն՝ money.cnn.com