Անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի նկատմամբ քրեական գործը կասեցվել է: Այս մասին տեղեկացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Քրեական գործը կասեցվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1 մասի 9 կետի հիմքով(անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված տարիքին)»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ, 2017թվականի մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստեր անհատական տվյալներով և լուսանկարով սոցիալական ցանցում այլ անձի կողմից ստեղծվել է կեղծ էջ, որով անառակաբարո հաղորդագրություն և տեսանյութ է ուղարկվել երեխայի համադասարանցիներին:
Նշանակվել էր մշակութաբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը հանդիսանում են պոռնկագրական բնույթի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Արդյունքում պարզվել են IP հասցեն, դրա բաժանորդը, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության, ով ևս անչափահաս էր, և շարժառիթի վերաբերյալ։