Ռուբեն Շուխյանի Facebook-յան հրապարակումը.
«Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական զբոսաշրջային կենտրոն հիմնելու վերջերս առաջարկված ծրագիրը կարելի է ստեղծել Երևանի դեռևս պահպանված Կոնդ հնագույն թաղամասում, որը դրա համար փաստորեն արդեն պատրաստի հարթակ է հանդիսանում՝ միայն պետք է վերականգնել:
Բացի դրանից, առաջարկվում է զբոսաշրջային առումով առանձնացնել իր միջնադարյան հարուստ պատմական շերտն ունեցող և ներկայումս Երևանի վարչական տարածքում գտնվող հին բնակավայրերը, օրինակ, Ավանը, որտեղ պահպանվել են 5-6-րդ դդ. եկեղեցիների ավերակներ, ինչպես նաև՝ Հին Նորքն ու Քանաքեռը:
Իսկ իրականում քանի՞ տարեկան է մեր քաղաքը, ե՞րբ է ձևավորվել ներկայիս Երևանը, արդյո՞ք «Էրեբունի» բերդ-ամրոցը կարող ենք համարել այսօրվա Երևանի հիմքը, այդ ամենը՝ ՍիվիլՆեթի ներկայացվող տեսանյութում»: