Արմեն Հարեյան. Հիշու՞մ եք անցյալ տարի մի այսպիսի բան արեցինք միասին
Advertisement 1000 x 90

Արմեն Հարեյան. Հիշու՞մ եք անցյալ տարի մի այսպիսի բան արեցինք միասին

Արմեն Հարեյանի գրառումը.

Հիշու՞մ եք անցյալ տարի մի այսպիսի բան արեցինք միասին: Հիմա ցրտերն ընկել են ու շատ մարդանց համար կյանքը դժվար է, եկեք էլի մի նման բան անենք: Եթե համաձայն եք, այսպես կարող եք անել:

1. Խոսեք ձեր մոտակա խանութի հետ:

2. Ամեն անգամ երբ հաց գնեք վճարեք նաև մեկ կամ մի քանի այլ հացերի համար ու թողեք խանութում այսպիսի գրության հետ:

3. Նման մի գրություն ինքներդ տպեք ու տարեք խանութ (իրենց հույսին մի թողեք, կձգձգեն):

4. Տարածեք: – Թող տարեց տատիկներն ու պապիկները, դժվար կյանքով ապրողները գան ու տեսնեն մարդկանց սերն իրենց նկատմամբ:

ՄԵՆՔ ՀԱՑ ԲԵՐՈՂ ՈՒ ՀԱՑ ՏՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ:

Պատկերացնու՞մ եք ինչ օրհնություն կգա և ձեր կյանքերի և մեր հայրենիքի վրա:

Մտաք առևտուր արեցի՞ք, մի 150 դրամով էլ մի հատ մատնաքաշ առեք ու խնդրեք դնել վաճառասեղանի վրա, որ սոված մարդը մտնի ու հանապազօրյա #հաց վերցնի:

Եթե համաձայն ես, տարածիր այս նկարը, ու խոսիր այս մասին քո մոտակա խանութում:

Սա կլինի Քրիստոնեական սիրո արտահայտություն: – Բարի օր սիրելի մարդիկ:



Նման նյութեր