Գիտնականներն ապացուցել են, որ սննդի ավելորդ գործածումը և ֆիզիկական բեռնվածությունների պակասը ճարպակալման հարյուրտոկոսանոց պատճառ չեն:
Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակված են Միացյալ Նահանգների Դյուկի համալսարանի կայքում:
Հետազոտողներն այն եզրակացությանն են հանգել, որ սպիտակուցի հատուկ տարբերակի՝ անկիրին-B-ի կրողները ենթակա են ավելորդ քաշի, չնայած ճիշտ ապրելակերպին: Մկների վրա կատարված փորձերի ընթացքում պարզվել է, որ մի շարք դեպքերում կենդանիների ճարպային բջիջները գլյուկոզան ներծծել են շատ ավելի արագ, քան անհրաժեշտ է: Եթե դրան ավելացնենք փոփոխվող մետաբոլիզմը և բարձր պարունակությամբ ճարպերով սննդակարգը, ապա ճարպակալումը դառնում է գործնականում անխուսափելի, պնդում են գիտնականները:
Կենսաբանների վարկածով՝ անկիրին-B-ն մեր նախնիներին թույլ էր տալիս էներգիա պաշարել սովի դապքում, իսկ ներկա պայմաններում՝ բավականաչափ սննդի առկայության դեպքում, այն կարող է ճարպակալման համաճարակի պատճառ դառնալ: