Google Play-ի մի շարք հավելվածներում տարածվում է վտանգավոր տրոյական վիրուս: Այս վիրուսը տարածվում է այնպիսի տարածված հավելվածներում, որոնց թարմացումները բեռնել է 2,3 միլիոն մարդ:
Վերլուծաբանները գտել են 9 հավելված, որտեղ տարածվում է վիրուսը: Վերջինս կոչվում է Android.RemoteCode.106.origin: Հավելվածները տեղադրելուց հետո բացվում են մի շարք կասկածելի հղումներ, որոնց միջոցով հնարավոր է գողանալ սմարթֆոնի օգտատիրոջ անձնական տվյալները:
Մինչև ակտիվանալը վիրուսը մի քանի ստուգումներ է իրականացնում՝ հարցեր տալով օգտատիրոջը: Օրինակ՝ քանի նկար կա սմարթֆոնում, քանի կոնտակտ կա, և այլն: Եթե դուք չեք պատասխանում այս հարցերին, ապա վիրուսը չի ակտիվանում:
Վերուծաբանները ներկայացրել են վարակված հավելվածների ցանկը.
- Sweet Bakery Match 3 – Swap and Connect 3 Cakes 3.0;
- Bible Trivia 1.8;
- Bible Trivia -FREE 2.4;
- Fast Cleaner light 1.0;
- Make Money 1.9;
- Band Game: Piano, Guitar, Drum 1.47;
- Cartoon Racoon Match 3 -Robbery Gem Puzzle 2017 1.0.2;
- Easy Backup & Restore 4.9.15;
- Learn to Sing 1.2.
Բոլոր հավելվածներն արդեն իսկ աշխատում են խնդրի կարգավորման վրա: Վերլուծաբանները նշում են, որ առհասարակ այս օրերին պետք է զգույշ լինել, քանի որ սրանք միայն բացահայտված հավելվածներն են:
Սիրարփի Աղաբաբյան