Սմարթֆոնների և աքսեսուարների Caviar ռուսական լյուքս դասի բրենդն ազդարարել է iPhone X սմարթֆոնի թողարկումը, որը զարդարված է 344 սև ադամանդներով:
Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Հեռախոսի արժեքը, որը տեղ է գտել «Ռուսաստանի սեփականություն» հավաքածուում, կազմել է 2,4 մլն ռուբլի: Նույնքան գումարով կարելի է Մոսկվայում մեկսենյականոց բնակարան գնել:
iPhone X-ի կորպուսը պատված է ոսկով և զարդարված ադամանդներով ու սուտակներով: Այս մոդելն ստեղծվելու է մեկ օրինակից: