Սամվել Մարտիրոսյանը Facebook-ում գրել է.
«Էսօր ուսանողների հետ զրուցում էինք։ Խոսք գնաց ադրբեջանական ապատեղեկատվությանը եւ ոնց դրա դեմ պայքարել։ Եվ իմ խորագույն կարծիքն է, որ խնդիրը հեչ Ադրբեջանում չէ։ Էդ իրանց կյանքի նպատակն ա ապատեղեկատվություն տարածել։
Խնդիրը մեր կրթական համակարգում է։ Ու ոչ միայն այն հարցում, որ երեխաները եւ ուսանողները չեն անցնում մեդիագրագիտություն, չնայած, որ արժի։ Հարցը ընդհանուր դաստիարակության եւ կրթության մոտեցումների մեջ է։
Ամբողջ կրթական համակարգի հիմքում դրված է անգիր սովորելը։ Հայոց պատմություն՞։ Գնա, անգիր արա Ուտիքի տարածքը 200 թվականին քառակուսի մետրերով, կգաս, թեսթ կհանձնես։ Աշխարհագրություն՞։ Գնա, անգիր սովորի թե քանի տոնն ա հորած պանիր է արտադրում Նեպալը։
Կգաս, թեստ կհանձնես։ Ու ամենը սենց։ Սաղ անգիր։ Ինքնուրույն մտածել չի սովորում։ Վերջում էլ ադրբեջանցին կամ ներքին քխ կողմը բռնած լրագրողը իրան խաբում ա։ Մարդ էլ խաբվում ա։ Քանի որ ամեն բան սովորել ա անգիրի ու պաթոսի ակնոցով ընկալել։
Մտածել է պետք սովորեցնել երեխաներին, դասատուների հետ չհամաձայնե…լ, վիճել։ Մնացածը երկրորդական է»