M.A.C. կոսմետիկական բրենդն սկսել է իր խանութներում լրացված իրականությամբ հայելիների տեղադրումը: Այդ մասին հայտնել է Digital Trends-ը:
Նշվում է, որ գնումներ կատարող կանայք կկարողանան իրենց վրա վիրտուալ եղանակով փորձել բրենդի բոլոր միջոցները:
«Խելացի» հայելիները, որոնք մշակել է ModiFace ընկերությունը, ստեղծում են մարդկային դեմքի 3D-մոդելը, որի վրա կարելի է կոսմետիկա անել: Առաջին հերթին նոր տեխնոլոգիան կգործարկեն ԱՄՆ-ում: Մինչև 2018 թվականի վերջը «խելացի» հայելիներ կտեղադրեն M.A.C.-ի՝ ամբողջ աշխարհում գործող խանութներում: