ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվել է ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը:
Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից: Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. դեկտեմբերի 1-ն է: Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է 2015-ից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը՝ 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում: