Vogue ամսագրի բրիտանական տարբերակն առաջին անգամ նկարահանումների ժամանակ աշխատում է ոչ պրոֆեսիոնալ մոդելների հետ: Այսպիսի որոշում է ընդունել պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Շուլմանը:
Նոր համարի նկարահանումներին կմասնակցեն ճարտարապետության պատմաբան Շումի Բոսը, Բրիտա Ֆերնանդես Շմիդտը, ով հայտնի է բազմաթիվ բարեգործական ծրագրերով, ստեղծագործական տնօրեն Ջեյն Հաթչիսոնը և ուրիշներ: Նրանցից ոչ մեկը նախկինում մոդելային աշխատանքի փորձ չունի, հայտնում է The Guardian-ը:
Vogue-ի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 6-ին: Շապիկին, որը հրապարակվել է ամսագրի Instagram-ի էջում, դերասանուհի Էմիլի Բլանտն է: