ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ այսօր՝ նոյեմբերի 17-ին, կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը։ Միջոցառման շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները։ Տոնավաճառին մասնակցող գործատուներն ունեին շուրջ 180 թափուր աշխատատեղ և ցանկանում էին դրանք համալրել Հայաստանի լավագույն կադրերով։
Տոնավաճառին իր տաղավարն ուներ Cinema Star-ը, որն առաջարկում էր տարբեր աշխատանքներ «նախաձեռնող, նպատակասլաց երիտասարդների համար»։ Կինոթատրոնին անհրաժեշտ են՝ գործավար-ռեֆերենտ, հաշվապահ, գրաֆիկ դիզայներ, կինոմեխանիկ, մեխանիկ-տեխնիկ, ցանցային ադմինիստրատոր, հյուրընկալ-հսկիչ, գանձապահ, բարմեն-վաճառող, ադմինիստրատոր, օժանդակ աշխատակից։ Cinema Star-ի խաղասրահում կան խաղավարի, անիմատորի, հրահանգչի, գանձապահի, ադմինիստրատորի թափուր աշխատատեղեր, իսկ բոուլինգում հարկավոր է բարմեն-վաճառող, բարմեն-մատուցող և օպերատոր։ Առաջարկվող թափուր պաշտոնները համալրելու համար ձեր ինքնակենսագրությունը կարող եք ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը, որին հավակնում եք։
Աշխատանք էին առաջարկում նաև ՀՀ բանկերը։ Օրինակ՝ Ամերիաբանկին հարկավոր են՝ Անձնական կարիքների համար վարկավորման և քարտային պրոդուկտների բաժնի ղեկավար և Հիպոթեքային և ավտովարկավորման բաժնի ղեկավար։ Կարող եք դիմել այս հասցեով։
KnowHow A& WW նորաբաց վիրտուալ դպրոցին անհրաժեշտ են՝ իտալերենի, իսպաներենի, չինարենի մասնագետներ, մարքետինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ։ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV՝ [email protected] հասցեին։
Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում։ Միջոցառումների ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ