Նույն արտահայտությունը լսելուց՝ «ի՞նչ ես անում ամբողջ օրը», տնային տնտեսուհին գրեց սա՝ պայթեցնելով ողջ համացանցը
Advertisement 1000 x 90

Նույն արտահայտությունը լսելուց՝ «ի՞նչ ես անում ամբողջ օրը», տնային տնտեսուհին գրեց սա՝ պայթեցնելով ողջ համացանցը

Հոգնելով անդադար նույն արտահայտությունը  լսելուց՝ «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», տատուի մասնագետ Ռիշել Կասլբերրին որոշեց տնային տնտեսուհիների անունից գրել սա և հրապարակել Ֆեյսբուքում:

Այն իր հավանումների քանակով ուղղակի պայթեցրեց համացանցը: Սա պետք է կարդա յուրաքանչյուր ոք, որպեսզի գնահատի կանանց և նրանց զոհաբերությունները՝ հանուն ընտանիքի:

Ամեն ինչ սկսվում է երևակայական մի իրավիճակից, երբ ամուսինը (Ա) հանդիպում է հոգեբանի (Հ):

Հ – Ինչո՞վ եք զբաղվում, պարոն Ռոջերս:

Ա – Բանկում հաշվապահ եմ աշխատում:

Հ – Իսկ ձեր կի՞նը:

Ա – Նա չի աշխատում. նա տնային տնտեսուհի է:

Հ – Ո՞վ է պատրաստում նախաճաշ ձեր ընտանիքի համար:

Ա – Կինս, քանի որ նա չի աշխատում:

Հ – Որքա՞ն է նա քնում։

Ա – Նա վաղ է արթնանում, որովհետև պետք է ամեն ինչ նախապես կազմակերպի՝ հավաքել, հագցնել երեխաներին, հետևել, որ նրանք ուտեն, լվանան ատամները և ոչինչ չմոռանան վերցնել իրենց հետ: Նա արթնանում է փոքրիկի հետ, փոխում տակդիրը և ընդմիջման ուտելիք պատրաստում բոլորիս համար:

Հ – Ինչպե՞ս են ձեր երեխաները հասնում դպրոց։

Ա – Նրանց մայրն է տանում, քանի որ չի աշխատում:

Հ – Այնուհետև ի՞նչ է անում:

Ա – Սովորաբար նա որոշում է, թե ինչ կարող է անել, քանի դեռ կենտրոն է գնացել փոքրկի հետ: Նա կարող է վճարել հաշիվները կամ խանութ գնալ: Երբեմն նա ինչ-որ բան մոռանում է, ստիպված է լինում նորից դուրս գալ տնից երեխայի հետ: Երբ նա տուն է վերադառնում, կերակրում է փոքրիկին, փոխում է նրա տակդիրը և պատրաստում քնելու, մաքրում է խոհանոցը, լվացք է անում և մաքրում տունը: Դե, նա չի աշխատում:

Հ – Ի՞նչ եք անում սովորաբար, երբ աշխատանքից տուն եք վերադառնում:

Ա – Հանգստանում եմ, իհարկե: Դե ես հոգնում եմ ամբողջ օրը բանկում աշխատելով:

Հ – Իսկ ձեր կինը երեկոյան ի՞նչ է անում:

Ա – Նա ընթրիք է պատրաստում, կերակրում մեզ և երեխաներին, լվանում սպասքը, հետևում, որ շանը տանեն զբոսանքի: Օգնում է երեխաներին՝ կատարելու տնային հանձնարարությունները, իսկ հետո պատրաստվում քնելու՝ տալիս է նրանց տաք կաթ, հետևում, որ հագնեն գիշերանոցները և մաքրեն ատամները: Հետո գիշերվա ընթացքում նա արթնանում է, որ կերակրի փոքրիկին, իսկ եթե հարկավոր է, նաև փոխի տակդիրը: Դե նա ստիպված չի լինելու արթնանալ առավոտյան աշխատանքի գնալու համար:

Սա կանանց մեծ մասի առօրյան է ամբողջ աշխարհում, որը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև գիշեր… Եվ սա նշանակում է, որ «չի՞ աշխատում»:

Տնային տնտեսուհիները դիպլոմ չունեն, սակայն կարևորագույն դեր ունեն ընտանիքի կյանքում:

Գնահատեք ձեր կանանց, մայրերին, տատիկներին, քույրերին և դուստրերին, քանի որ նրանց զոհողությունը անգնահատելի է։

Ինչ-որ մեկը նրան հարցրեց. «Դու աշխատո՞ւմ ես, թե՞ տնային տնտեսուհի ես»։

Նա պատասխանեց. «Ես աշխատում եմ 24 ժամ, ես մայր եմ, կին, դուստր, զարթուցիչ, խոհարար, սպասուհի, դայակ, խորհրդատու, պահապան, ամեն աշխատանք կատարող և ես հանգիստ չունեմ կամ արձակուրդ, ես աշխատում եմ գիշեր-ցերեկ և աշխատավարձ չեմ ստանում…

Եվ դեռ լսում եմ այդ արտահայտությունը՝ «Ի՞նչ ես անում ամբողջ օրը»:

Նվիրվում է բոլոր կանանց, ովքեր իրենց կյանքը տվել են ընտանիքի բարեկեցությանը: Կինը նման է աղի: Ոչ ոք չի հիշում նրա ներկայությունը, բայց դրա բացակայությունը զրկում է ամեն տեսակ համից»:

hayinfo.net



Նման նյութեր