Ավտովթար Էջմիածին քաղաքի մուտքի մոտ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավտովթար Էջմիածին քաղաքի մուտքի մոտ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Ներսես Ղազարյանի վարած Nissan Teana մակնիշի 96 AM 009 համարանիշի և Արմավիրի մարզի Խորունկ գյուղի բնակիչ Աշոտ Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 03 XX 001 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Shamshyan.com